Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը արձագանքել է Իսրայելի կառավարության կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը։ «Մենք լիովին մերժում ենք մեր երկրի հասցեին հնչեցված զրպարտությունը մի հանցավոր ցանցի կողմից, որի ձեռքերին է Գազայի 75 հազար անմեղ բնակիչների՝ հիմնականում երեխաների ու կանանց արյունը»,- ասել է Էրդողանը։               
 

Հռոմի պապը մտադիր է 2016-ի ապրիլին այցելել Հայաստան

Հռոմի պապը մտադիր է 2016-ի ապրիլին այցելել Հայաստան
12.01.2016 | 21:36

World Religion News-ը հրապարակել է Հռոմի պապ Ֆրանցիսկոսի այցերի ժամանակացույցը, որում ներառված է նաև Հայաստանը: Պոնտիֆիկոսը մտադիր է Հայաստան այցելել 2016-ի ապրիլին Հայոց ցեղասպանության 101-րդ տարելիցին: Տեղեկությունը վերջնականապես հաստատված չէ: Հռոմի պապը հույս է հայտնել, որ կայցելի Հայաստան, սակայն նշել է, որ ինքը ծեր է, իսկ ուղևորությունները` ծանր: Առայժմ հաստատված է նրա այցը Մեքսիկա և Լեհաստան:

Դիտվել է՝ 926

Մեկնաբանություններ